Գլխավոր Իրավական Հայաստան 

Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործով ձերբակալվել է Արա Բուդաղյանը և ևս 3 անձ. ԱԱԾ

analitik.am

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող  նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում,  նշված հանցագործությանն  առնչակից   լինելու կասկածանքով, 03.07. 2015թ.  ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի  Կապան քաղաքի բնակիչներ՝  Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը և Գորիս քաղաքի բնակիչներ՝  Վիտալի Վլադիմիրի Մինասյանը  և Արա Էմիլի Բուդաղյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ  ԱԱԾ Քննչական վարչությունից։

Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունների արդյունքում  ձերբակալված անձանց  պատկանող բնակարաններից,  այլ շինություններից  հայտնաբերվել է մեծ քանակությամբ  զենք և ռազմամթերք, այդ թվում՝ «ԱԿ-74» տեսակի  5. 45 մմ  տրամաչափի ինքնաձիգ՝ փամփշտատուփերով  և  փամփուշտներով:

Ներկայումս  իրականացվում են ձերբակալման համար հիմք հանդիսացած  կասկածանքի հաստատմանը կամ հերքմանը,  ինչպես նաև քրեական գործով  պարզաբանման ենթակա  այլ հանգամանքների ստուգմանն ուղղված  տարաբնույթ  քննչական և օպերատիվ գործողություններ: Դեպքի վայրում հայտնաբերված գնդակների ու պարկուճների  և առգրավված զենքի նույնականությունը  պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննության հետագա ընթացքի  և միջանկյալ այլ արդյունքների մասին  կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նույն շարքից