Առողջապահություն Գիտություն Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Վարժություններ ուշադրությունը մարզելու համար

analitik.am

Եթե  շրջապատողները հաճախ են բողոքում Ձեր անուշադրությունից, ցրվածությունից, գուցե իսկապես ունեք  ուշադրությունը մարզելու կարիք…  Կարող եք, իհարկե, համակերպվել դրա հետ, բայց նաև կարող եք հետևել հոգեբանների խորհուրդներին և դաստիարակել Ձեր մեջ ուշադրություն, կենտրոնացում, հետևողականություն:

Ուշադրություն մանրուքներին

Ուշադրությունը կենտրոնացնելու վարժություն. միացրեք վայրկենաչափը և մեկ րոպեի ընթացքում առանց դադարի թվարկեք բոլոր իրերը, որ տեսնում եք Ձեր շուրջ: Ձեր նպատակն է սովորել նկատել 50 և ավելի իրեր:

Մարզեք համբերատարությունը

Որպեսզի մարզեք համբերատարությունը, վերցրեք մի աշխատանք, որով պետք է զբաղվեք 40 րոպե: Բայց… սերիալ դիտելը հաստատ այդ աշխատանքը չէ:

Սովորեք կենտրոնանալ աղմկոտ միջավայրում

Սովորեք աշխատանքով զբաղվել հաճելի երաժշտության ներքո` չշեղվելով հիմնական առաջադրանքից: Ժամանակի հետ նաև ամենաուժեղ աղմուկն էլ չի խանգարի Ձեզ կենտրոնանալ աշխատանքի վրա:

Նույն շարքից