Մշակույթ 

Հետաքրքիր փաստեր հայտնի գրողների կյանքից. Մարկ Տվեն

analitik.am

Համաշխարհաին գլուխգործոցների հեղինակները սովորական մահկանացուների պես ունեցել են իրենց հայացքներն ու սովորույթները, որոնք պակաս հետաքրքր չեն, քան իրենց սեղծագործությունները կամ կենսագրական այլ տվյալներ:

Մի քանի գրողների սովորությունները, ֆոբիաները կարող են իրենց ընթերցողների շրջանում միանգամայն այլ ազդեցություն ունենալ: Օրինակ Սոմերսեթ Մոյեմը եղել է բիսեքսուալ, Մարկ Տվենը շատ է սիրել կատուներ, երեխաներ չի սիրել, իսկ Ջեյմս Ջոյսը վախեցել է շներից, կայծակից և ջրից:
Գրողների կյանքն ուսումնասիրելն այս տեսանկյունից շատ ավելի հետաքրքիր է, քան գրականության դպրոցական դասագրքերի կենսագրականները:

Առաջարկում ենք հետաքրքիր փաստեր և անհավանական պատմություններ համաշխարհային անվանի գրողների կյանքից:

Մարկ Տվեն. «Եկեք ապրենք այնպես, որ նույնիսկ դագաղագործը ափսոսա մեր կորստի համար»:

•Մարկ Տենը խենթանում էր կատուների համար և չէր սիրում երեխաներ: Մի անգամ մեծ գրողը հայտարարեց. «Եթե հնարավոր լիներ խաչել մարդուն կատվի հետ, մարդկային ցեղը դրանից մի միայն կշահեր, իսկ ահա կատուների բախտը այդ հարցում դժվար թե բերեր»:

•Տվենը չափից շատ էր ծխում, հենց նրան է պատկանում հանրահայտ արտահայտությունը, որը շարունակ օգտագործվում է բոլորիս կողմից. «Չկա ավելի հեշտ բան, քան ծխելը թողնելը: Ես արդեն 30 անգամ թողել եմ»: Մարկ Տվենը սկսեց ծխել, երբ դեռ 18 տարեկան պատանի էր, և մինչ կյանքի վերջ ծխել է օրական 20-ից 40 ծխախոտ: Գրողն ընտրում էր ամենատհաճ հոտ ունեցող և ամենաէժան սիգարները:

• Մարկ Տվենը հաճոյախոսում է մի կնոջ.
-Դուք հոյակապ տեսք ունեք:
Սակայն այդ կինը Մարկ Տվենի երկրպագուների շարքին չէր պատկանում և պատասխանում է.
-Ցավոք սրտի, չեմ կարող նույնը ասել Ձեր մասին:
Բայց Մարկ Տվենին այդքան էլ հեշտ չէր շփոթեցնելը և հունից հանելը.
-Իսկ Դուք այնպես վարվեք, ինչպես ես` ստեք,- պատասխանում է գրողը:

Նույն շարքից