Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները ստեղծել են լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավի 3D մոդելը և բացահայտել կտավում Հիսուս Քրիստոսի ձեռքին գտնվող թափանցիկ գնդի գաղտնիքը, որը խորհրդանշում է աշխարհաստեղծումը:
Գունդը գրեթե չի աղավաղում տարածությունը, ինչը արվեստաբանների մոտ տարակարծությունների տեղիք է տվել, քանի որ Դա Վինչին ուսումնասիրել է օպտիկան:
Համակարգչային գծագրերի օգնությամբ գիտնականները պարզել են, որ գունդը գտնվում է Քրիստոսից 25 սմ հեռավորության վրա: Ավելի վաղ ամերիկացի կենսաբան Ուոլտեր Այզեքսոնը կարծիք է հայտնել, որ գեղանկարիչը ցանկացել է Քրիստոսին և նրա ձեռքի գունդը օժտել հրաշագործ հատկությամբ, ուստի եթե նա հստակ ցույց տար աղավաղումը, ապա ոլորտից այն կողմ ձեռքը պետք է լիներ փոքրացված կամ խոշորացված: