Հասարակություն Մշակույթ 

Գերմանացի բաս Ռենե Պապեն մեկնաբանել է ադրբեջանցի տենորի վարքագիծը հայ երգչուհու հանդեպ

Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Առանց բացառության համաշխարհային բոլոր մեծ բեմերը նվաճած, ծնունդով Դրեզդենից, իմ հիանալի խաղընկեր, գերմանացի բաս René Pape-ն մեկնաբանել է ադրբեջանցի տենորի վարքագիծը:

Թարգմանությունը՝
Սովորաբար ես այսպիսի երևույթները չեմ մեկնաբանում, բայց որպես ծնունդով Դրեզդենցի, երաժշտության, արվեստի և ռասիզմին դեմ դեսպան, ստիպված եմ ասել իմ հարգարժան կոլլեգա Յուսիֆին, ատելություն չբերել իմ քաղաք, կամ որևիցէ մի այլ տեղ: Հնարավորություն ունենալ երաժշտությամբ զբաղվել, նշանակում է կամուրջներ կառուցել, այլ ոչ թե դրանք ավերել:

Սիրելի Յուսիֆ եթե չգիտես, ապա ասեմ քեզ, որ Դրեզդենը ունի պատմական շատ պայծառ, շատ մութ և նաև փառավոր երաժշտական անցյալ: Այս քաղաքը կրկին իր ճանապարհն է հարթում Եվրոպայի և աշխարհի մեծագույն քաղաքներից մեկը դառնալու համար: Հրավիրված լինել այստեղ երգելու և ունկնդրին երջանկացնելու՝ շատ մեծ պատիվ է և առավելություն: Դու պետք է երջանիկ և և հպարտ լինես նրա մի մասնիկը դառնալու համար: Ուզում ես հիշվել որպես արտիստ, ոչ թե Ատելության կրող… քո կոլլեգա՝ René»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից