Հասարակություն 

Հաջողությամբ ավարտվել է Հայագիտական համահայկական 7-րդ օլիմպիադան

analitik.am

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր Facebook-ի էջում տեղեկացնում է, որ հուլիսի 27-ին հաջողությամբ ավարտվել է Հայագիտական համահայկական 7-րդ օլիմպիադան։

«Օլիմպիադայի շրջանակներում առանձնաբար անցկացվել է Հայոց եկեղեցու պատմության մրցույթ: Բոլոր պատանիները մասնակցել են գրավոր և բանավոր փուլերին: Հայագիտական օլիմպիադային մասնակցել են 55 պատանիները: Իսկ ՀԱԵ պատմության մրցույթին՝ 38 պատանիներ: Երկու փուլերում գումարային առավել բարձր միավորներ վաստակած մասնակիցները պարգևատրվել են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմներով: Հայոց լեզվից, գրականությունից և հայ պատմությունից առանձնաբար բարձր միավորներ վաստակածներին շնորհվել են պատվոգրեր և շնորհակալագրեր։

Բացի հիմնական մրցույթներից, կազմակերպվել են նաև նախասիրական «Հայրենասիրական երգի», «Ասմունքի» մրցույթներ և ինտելեկտուալ վիկտորինա: Վիկտորինային մասնակցել են 55 պատանիներ 11 թիմերով: Երկրորդ փուլում մասնակցել են 3 թիմեր, որից մեկը դարձել է հաղթող: Այս մրցույթներում հաղթողներին ևս տրվել են պատվոգրեր ու շնորհակալագրեր:

Աշակերտների համար կազմակերպվել են այցելություններ Լճաշեն, Հայրավանք, Սևանավանք և Նորատուս: Կազմակերպվել է պարի, երգի ուսուցում և այլ ժամանցային և ուսուցողական միջոցառումներ»,- նշել է նա:

Նույն շարքից