Հասարակություն 

«Ազով» գումարտակի նեոնացիստ հրամանատարին հրավիրել են Եվրախորհրդարան

analitik.am

Եվրախորհրդարանի պատգամավոր ու Չեխիայի ներկայացուցիչ Յարոմիր Շտետինան Ուկրաինակաան «Ազով» հատուկ գումարտակի նեոնացիստ հրամանատար Անդրեյ Բիլիցկուն հրավիրել է Եվրախորհրդարանում ելույթ ունենալու: Այս մասին տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Ինչպես նշել է եվրոպացի պատգամավորը, Բիլիցկին ընդունել է հրավերն ու Եվրախորհրդարանում ելույթ կունենա աշնանը, քանի որ պատգամավորներն այժմ մեկնել են արձակուրդի:
Շտետինայի խոսքերով, անհրաժեշտություն է առաջացել Բելիցկուն ընձեռել ելույթ ունենալու հնարավորություն, քանի որ ուկրաինական կամավորական գումարտակները իրենցից ներկայացնում են ռեալ ուժ ու քաղաքական գործոն:

Միաժամանակ նա նշել է, որ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները քաղաքացիական պատերազմ չեն, այլ պատերազմ Ռուսաստանի ու կիեւյան իշխանությունների միջեւ:

Հիշեցնենք, որ «Ազով» պատժիչ գումարտակը ընդգրկված է Ուկրաինայի ՆԳՆ կազմում, իսկ նրա փաստացի հրամանատարը Ռադայի պատգամավոր Անդրեյ Բիլիցկին է:
Գումարտակը հայտնի է իր արմատական նեոնացիստական կազմով ու ներկայումս ակտիվորեն մասնակցում է երկրի հարավ-արեւելքում ընթացող ռազմական գործողություններին:

Նույն շարքից