Հասարակություն Մշակույթ 

Ցեղասպանության մասին ռուսերենով և անգլերենով գրքեր պետք է հրատարակվեն

analitik.am

Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովի կարծիքով, այս պահին առավել կարևոր է աշխարհում Հայոց Ցեղասպանության մասին լայնածավալ քարոզչությունը:

«Ես մեծ հարգանքով եմ վերաբերում ձեր լեզվին, սակայն հայերենով չեն կարդում ոչ Ռուսաստանում, ոչ էլ Եվրոպայում: Անհրաժետ է Ցեղասպանության մասին ռուսերենով և անգլերենով գրքեր հրատարակել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ընդգծեց Զախարովը:

Հիշեցնենք, որ այսօր ԳԱԱ-ում մեկնարկել է «Հայոց Ցեղասպանություն-100 ճանաչումից հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովը, որին շուրջ 100 մասնակից է ներկա:

Նույն շարքից