Ֆեյսբուք 

Երևանին վերաբերող առաջին հուշամեդալը...

analitik.am

Ներկայացնում ենք մի հազվագյուտ ցուցանմուշ` համացանցից. «Երևանի գրավման համար. 1 հոկտեմբերի 1827 թ.» արծաթյա մեդալ, որը հատել են Ռուսաստանի իշխանությունները Թավրիզում, 1827 թ. դեկտեմբերի 6-ին: Այս մեդալով պարգևատրվել են Երևանի գրավմանը մասնակցած և աչքի ընկած ռուս զինվորականներն ու հայ կամավորականները:
Երևանի, ինչպես նաև Արևելյան Հայաստանի աշխարհագրական դիրքը միշտ էլ բացառիկ ստրատեգիական նշանակություն է ունեցել ողջ տարածաշրջանի համար: Հայոց հնագույն ոստանը մշտապես կռվախնձոր է եղել Պարսկաստանի և Թուրքիայի միջև 16-18-րդ դարերում, իսկ այնուհետև` Ռուսաստանի և Պարսկաստանի միջև 19-րդ դարի սկզբին: Մերձավոր Արևելքում ներկայումս ընթացող ռազմական կոնֆլիկտների ներքո` ավելի ակնհայտ է դարձել մեր երկրի տարածաշրջանային կարևորությունը, որից ուղղակի պետք է կարողանալ ճշգրիտ հաշվարկված և իրատեսորեն օգուտ քաղել:

Նույն շարքից