Հայաստան Հասարակություն 

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի ոչ ադեկվատ պատասխանը Թալինի բնակչին

analitik.am

ՀՀ արգածոտնի մարզում այսօր զավեշտալի իրավիճակ է ստեղծվել: Թալին քաղաքում «Այո» եւ «Ոչ» քարոզարշավի շրջանակներում բնակիչներից մեկը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Միքայել Մելքումյանին թեժ զրույցի ընթացքում ասել է. «Եթե Սերժ Սարգսյանն ինձ էդքան բան ասեր, ես կմեռնեի»:

Բնակիչը Մելքումյանին հիշեցրել է Սերժ Սարգսյանի հայտնի ելույթն, որից հետո Ծառուկյանը լքեց քաղաքականությունը:

Հիշեցնենք` փետրվարին, երբ ընդդիմությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Ազատության հրապարակում իշխանափոխության կոչեր էին անում, Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստում հայտարարեց. «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին»։

Թալինցին Մելքումյանին հիշեցրել է, թե ինչպես ընդդիմադիր ԲՀԿ-ն հուսախաբ անելով մարդկանց՝ նրանց կանգնեցրեց փաստի առջեւ. «180 աստիճան շուռ եկաք: Էլ բան չխոսաս, դե գնա»:

Այնուհետեւ Մելքումյանը հետաքրքրվել է պապիկից, թե արդյոք նա ԲՀԿ անդամ է, իսկ վերջինս շեշտել, որ ժամանակին եղել է ու հուսախաբ լինելուց հետո դուրս եկել կուսակցությունից:
ԲՀԿ պատգամավորը փորձել է հակադարձել եւ համոզել, որ քաղաքականության մեջ պետք է համբերություն ունենալ:

«Ձեր կուսակցությունը զրո ա»,- կրկին պնդել թալինցի բնակիչը, ինչից հետո Մելքումյանի նյարդերը տեղի են տվել.

«Քեզ չսազեց, այսինքն` ոնց զրո՞ է, ես էլ ասում եմ` զրոն դու ես»,- վդրովվել է պատգամավորը:

Այսպիսով նույնիսկ պրիմիտիվ իրավիճակում ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը չի կարողացել հանդուրժողականություն ցուցաբերել եւ ադեկվատ կերպով լսել իրենց կուսակցության հասցեին ուղղված բնակիչների քննադատությունները:

 

Նույն շարքից