Հասարակություն 

NASA-ի տիեզերագնացները հնդկահավ են պատրաստում տիեզերքում

analitik.am

NASA-ի տիեզերագնացները Գոհաբանության օրվա կապակցությամբ ցուցադրել են, թե իրենք ինչպես են հնդկահավ պատրաստում տիեզերակայանում: Այդ մասին տեսանյութը հրապարակված է տիեզերական գործակալության կայքում:

Տոնական հյուրասիրության համար ընտրվել է մակարոնով, սոուսով և կանաչ ոլոռով պատրաստված հնդկահավ՝ հայտնում է USAtoday-ը:

Այդ ուտելիքի յուրաքանչյուր բաժին պահպանված է հատուկ հերմետիկ փաթեթում՝ ջրազրկված և սառեցված վիճակում: Այնտեղ բոլոր մթերքները արդեն խառնված են, սակայն ուտելի դարձնելու համար օգտագործվում է հատուկ սարք:

Նույն շարքից