Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների ցանկը կընդլայնվի. Մեդվեդև

analitik.am

Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանափակումների ցանկն անհրաժեշտության դեպքում կարող է ընդլյանվել, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Ինչպես տեղեկացնում է Lifenews-ը, նրա խոսքով՝ հատուկ միջոցառումներն ընդդեմ Թուրքիայի զգալի կլինեն միայն թուրքական կողմի համար և չեն հարվածի Ռուսաստանի տնտեսական շահերին:

«Հատուկ միջոցառումներն իրոք կազդեն տնտեսական հարաբերությունների զգալի մասի վրա, այդ պատճառով էլ իրատեսորեն ենք շարժվելու, ինչը բխում է նաև նախագահի հրամանագրից։
Մեր քայլերն առավելապես զգայուն են լինելու թուրքական կողմի համար՝ միևնույն ժամանակ նվազագույնն ազդելով մեր տնտեսական շահերի վրա»,- ասել է Մեդվեդևը՝ փոխվարչապետերի հետ հանդիպումից հետո։

Նույն շարքից