Միջազգային Քաղաքականություն 

ՄԱԿ-ը Ռուսաստանին ու Թուրքիային զսպվածության կոչ է արել

analitik.am

ՄԱԿ-ում գտնում են, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում առաջացած լարվածությունը չի անդրադառնա Սիրիայի հակամարտության խաղաղ լուծման բազմակողմ բանակցությունների վրա, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք հույս ունենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարվածությունը կլուծվի: Ինչպես նաև, մենք հիմքեր ունենք հուսալու, որ դա չի ազդի Վիեննայի շարունակվող գործընթացի վրա»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Միաժամանակ, նա հավատացրել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է «ներգրավվել իրադրությունում»: «Սակայն ես կասկածում եմ, որ մեզ կդիմեն նմանատիպ խնդրանքով»,- ասել է նա:
Նոյեմբերի կեսերին Վիեննայում տեղի է ունեցել Սիրայի հարցի կարգավորման խնդրի «Վիեննայի խմբի» երկրորդ շրջանը: Բանակցությունների հաջորդ փուլի օրը դեռ անհայտ է:

Նույն շարքից