Հասարակություն 

Ճոյտին մահակներով ծեծի են ենթարկել. նոր մանրամասներ

analitik.am

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Արմավիրի մարզում ծեծկռտուք է տեղի ունեցել:

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ̀ ժամը 18:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Պռոշյան փողոցի 17 տան բնակիչ, 52-ամյա Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը՝ Ճոյտ մականվամբ, ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ Զվարթնոց թաղամասում գտնվող իր ավտոլվացման կետի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի բնակիչների միջև: Որոշ ժամանակ անց Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի գագաթային և աջ քունքային շրջանի քերծվածքներ, զույգ ոտքերի վերին երրորդի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Նորակերտ գյուղի բնակիչ, 63-ամյա Սաշիկ Աղվանի Մկրտչյանը:

Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16:30-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի և հիվանդանոց տեղափոխված, ծեծված Ս. Մկրտչյանի և նրա համագյուղացի, 37-ամյա Ռոմիկ Գևորգի Ղարիբյանի միջև:

Վիճաբանությունից հետո Սաշիկը դեպքի մասին պատմել է իր քրոջ որդուն՝ Նորակերտ գյուղի բնակիչ, 37-ամյա Կարեն Գագիկ Քոչարյանին: Վերջինս էլ իր Lexus մակնիշի 78 MN 999 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ «Զվարթնոց» պատմամշակութային տաճարի մոտ, նկատել է Ճոյտին, ով եղել է իր Mercedes մակնիշի 04 ՏԼ 429 համարանիշի ավտմեքենայով: Կարենն իր Lexus-ով փակել է Ճոյտի Mercedes-ի առջև, որից հետո իջել է Lexus-ից ու իր մոտ եղած փայտե մահակով (բիտով) մի քանի մուշտի է տվել Ճոյտին:

Ծեծից հետո Հ. Հակոբյանը ձախ ծնկահոդի և ձախ դաստակի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ ակնակապճային շրջանի քերծվածքներ ախտորոշմամբ օգնության է դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Իսկ ժամը 22:50-ի սահմաններում դեպքի մասին ոստիկանությունում հայտարարություն է տվել Ռոմիկ Ղարիբյանը:

Մանրամասն̀ այստեղ shamshyan.com

Նույն շարքից