Ռազմական 

Դոնբասում շարունակվում են հրադադարի պարբերական խախտումները

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Դոնբասում հրադադարի հաստատումից հետո ակտիվ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում, սակայն շարունակվում են դիրքերի գնդակոծությունները:

 

Այդ մասին հայտնել են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության զինվորական հրամանատարական շտաբից, նշելով, որ հրաձգային զինատեսակներից ուկրաինական կողմը Պեսկի բնակավայրից գնդակոծել է Դոնեցկի օդանավակայանը:

Նախորդ օրվա ընթացքում կողմերը ծանր հրետանի չեն օգտագործել, սակայն հրաձգային փոխհրաձգություններ են գրանցվել ռազմաճակատի շփման գծի ողջ երկյանքով:

 

Աստիճանաբար կարգավորվում է Դոնեցկի առօրյա կյանքը: Քաղաքում իր աշխատանքն են սկսել քաղաքային տրանսպորտն ու քաղաքացիական հաստատությունները: Դոնեցկում ու մյուս բնակավայրերում սկսվել են ռմբակոծություններից տուժած շինությունների վերականգման աշխատանքները, էլեկտրակայանների վերականգնումը:

 

 

 

Նույն շարքից