Ռազմական 

Անվտանգային իրավիճակով պայմանավորված բարդ տարի էր ՊՆ-ի և ԶՈւ-երի համար. Սուրեն Պապիկյան

analitik.am

Ես նախաբանով բաց հանդես կգամ, բայց հետո կխնդրեմ, որ նիստը փակ լինի, քանի որ նյութը պարունակում է գաղտնի, հույժ գատնի և հատուկ կարևորության տեղեկատվություն, որը նպատակահարմար չէ այս կերպ շարունակել: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողվում հայտնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ երբ Սուրեն Պապիկյանը հայտնի, որ պետք է նիստը փակվի, լրագրողները պետք է դուրս գան դահլիճից։

«Իսկ մեր գործընկերներին կխնդրեմ, ինչպես «Հրապարակն» էր գրել, բոլոր հեռախոսները դնեք «խորհրդավոր» արկղի մեջ, որպեսզի հակառակարոդները չկարողանան լսել մեր փակ մասի բովանդակությունը»,-ասաց Քոչարյանը։

Սուրեն Պապաիկյանը ներկայացրեց 2023 թվականին կատարված աշխատանքը՝ նշելով. « ՀՀ շուրջ ստեցծված անվտանգային իրավիճակով պայմանավորված բավականին բարդ տարի էր ՊՆ-ի և ԶՈւ-երի համար։ Տարվա ընթացքում զորքերը հիմնականում գտնվել են մարտական տարբեր պատրաստվածության աստիճաններում, իսկ կառավարման մարմիններն աշխատել են ուժեղացված աշխատանքային ռեժիմով»։

Նրա խոսքով մայիս և սեպտեմբեր ամիսներին անվտանգային իրավիճակի սրման պատճառով ՀՀ զինված ուժերը բերվել են պարտրաստվածության տարբեր աստիճանների։

«Ծառայությունն իրականացվել է ԶՈւ-երի կարողությունների վերականգնման, վերակազմավորման և համալրման  գործընթացներին զուգահեռ, որոնց զգալի մասն իրականացվել է քաղված դասերի հաշվառմամբ և միջազգային չափորոշիչների կիրառմամբ»,- հայտնեց Սուրեն Պապիկյանը․

Նա տեղեկացրեց, որ 2023 թ բյուջեով ՊՆ-ին հատկացվել է 517.28 մլրդ դրամ, որը տարվա ընթացքում ավելացվել է 9.19 մլրդ դրամով և տարեվերջին կատարվոլ 99.8%-ով։

Նույն շարքից