Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Ինչու չի կարելի երեխաների համար թանկարժեք նվերներ գնել

analitik.am

Հաջորդ անգամ երեխային նվեր գնելիս երկար մտածեք՝ արժե արդյոք թանկարժեք նվերներ գնել։ Միսուրիի համալսարանի գիտնականները հարցում են անցկացրել երիտասարդ ծնողների շրջանում, որպեսզի պարզեն` երեխայի դաստիարակման որ մեթոդն են կիրառում նրանք: Պարզվել է, որ ծնողների մեծամասնությունը նախընտրում է թանկարժեք նվերներով երեխային խթանելու մեթոդը:

Նշանակում, որ եթե ծնողները ցանկանում են հոգատարություն և սեր ցուցաբերել երեխայի հանդեպ, ավելի հաճախ են թանկարժեք նվերներ տալիս: Եթե ցանկանում են խրատել երեխային, արգելում են օգտվել ինչ-որ իրերից:

Consumer Research ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն` գիտնականները պարզել են, որ երիտասադ ծնողները ավելի հաճախ են երեխային ոգևորում թանկարժեք նվերներով ամ փողով:

Օրինակ` ծնողները հաճախ այսպես են դիմում` եթե սենյակդ կարգի բերես, կգնեմ պաղպաղակ, եթե դպրոցում բարձր գնահատականներ ստանաս` iPhone կգնեմ, եթե մայրիկիդ օգնես տունը հավաքել` նոր ջինս կգնեմ քեզ համար և այլն:

Մի կողմից, այս ամենը դրական ազդեցություն կարող է թողնել երեխայի հոգեվիճակի վրա, որովհետեև միշտ կձգտի ավելին անել, գոհացնել ծնողին, սակայն այս մեթոդը ունի նաև բացասական հետևանքներ:

Նախ և առաջ` նյութական նվերները չեն երջանկացնում երեխաներին: Գիտնականների կարծիքով` երեխաները փոքրուց մարդկանց կգնահատեն նրանով, ինչ ունեն, այլ ոչ թե անձնական հատկանիշներով: Երեխաները կսկսեն իրենց տարեկիցների հետ վատ վերաբերվել, եթե տեսնեն, որ նրանք էլ չունեն այդ նվերներից:

Նույն շարքից