Գլխավոր Վերլուծական 

Ադրբեջանը ՎՏԲ բանկի միջոցով շահագործում է Թեղուտի հանքավայրը

analitik.am

Analitik.am-ը շարունակում է ուսումնասիրել  «ՎՏԲ բանկ»-ի գործունեությունը ՀՀ-ում:  Արդեն անդրադարձել ենք նրան, որ ՎՏԲ բանկի բաժնեմասերի 3 տոկոսը պատկանում է Ադրբեջանին, ինչպես նաև այն հարցին, թե ինչպես է ՀՀ ԿԲ թույլատրել ՎՏԲ բանկի գործունեությունը: Եթե տեղյակ չի եղել, ապա այժմ մամուլում հայտնված հրապարակումների միջոցով արդեն տեղեկացված է, ուստի ինչո՞ւ չի զրկում ՎՏԲ բանկին լիցենզիայից:

Սակայն ամեն ինչ այսքանով չի ավարտվում՝ պարզվում է, որ ՎՏԲ բանկը  վարկ է տրամադրել Թեղուտի հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ին, և որպես 2011թ.-ին  կնքված ֆինանսավորման պայմանագրի մաս, «Թեղուտ» ՓԲԸ-ի ողջ բաժնեմասը փոխանցվել է Կիպրոսում գրանցված Teghout Investment Limited ընկերությանը, որի 50.05 % բաժնետերը «Արմենիան Քափըր Փրոգրամ»-ին է պատկանում, իսկ մնացյալ 49.95 %-ը պատկանում է «ՎՏԲ» բանկի  խմբին:

Այս մասին ամրագրված է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի 2011 և 2012 (սա հրապարակված վերջին հաշվետվությունն է) համախմբված ֆինանսական հաշվետվության մեջ: Ստացվում է, որ  «ՎՏԲ բանկ»-ի միջոցով Արդբեջանը ֆինանսավորում է Թեղուտի հանքարդյունաբերության ծրագիրը :

Վերոնշյալ  վարկը՝ որպես խոշոր վարկ, վերահսկվում է ՎՏԲ Բանկի վերահսկիչ խորհրդի կողմից, որտեղ անկախ տնօրեն է Մաքսումով Շախմար Արիֆ Օգլին, ով էլ հանդիսանում է  Ադրբեջանի Ազգային Բանկի նախկին տնօրենը:

Բացի այդ, գրավով ապահովված վարկի համար՝ որպես հավելյալ երաշխիք,  գրավադրվել է նաև ընկերության բանկային հաշիվը, որի միջոցով փոխանցվում է  սև պղնձի վաճառքից ստացված հասույթը,  ինչպես նաև հիմնական պատվիրատուի՝  Aurubis AG –ի հետ ստորագրված վաճառքի պայմանագրով ընկերության տրված բոլոր իրավունքները և օգուտները:

Փաստացի  Ադրբեջանը`ՎՏԲ բանկի միջոցով, ոչ միայն տիրապետում է ՀՀ հանքարդյունաբերության մասին տեղեկատվությանը ,այլ բուն իմաստով, հենց ինքն էլ շահագործում և հասույթ է ստանում դրանից:

Ի դեպ, նույն ՎՏԲ բանկի կանոնադրությամբ,բանկը բացի բանկային գործունեությունից այլ տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունք չունի,իսկ տվյալ դեպքում իրականացնում է՝ այն էլ  ՀՀ ԿԲ-ի քթի տակ:

Նույն շարքից