Բիզնես Գլխավոր Վերլուծական Տնտեսություն 

ՀՀ Կենտրոնական Բանկը կզրկի՞ ՎՏԲ Հայաստան Բանկին լիցենզիայից

analitik.am

Ըստ Բանկերի և բանկային գործունեության մասին ՀՀ օրենքի ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը պարտավոր են մեկամսյա ժամկետում ԿԲ-ին ծանուցել հետևյալ փոփոխությունների մասին (մեջբերում վերոնշյալ օրենքի 33-րդ հոդվածից).

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը եւ օտարերկրյա բանկի մասնաճյուղերը պարտավոր են մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկին ծանուցել հետեւյալ փոփոխությունների մասին՝

ա) բանկի կանոնադրությունում եւ օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնակարգում կատարված փոփոխությունները.

բ) կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց փոփոխությունները.

գ) ղեկավարների կազմում, բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, կատարված փոփոխությունները: Սույն հոդվածի վերլուծությունից ակնհայտ է,որ ՎՏԲ Բանկը, դեռևս 2013թ-ի հունիսին պարտավոր էր ՀՀ Կենտրոնական Բանկին տեղյակ պահել, որ Ադրբեջանի Նավթային Պետական Ֆոնդը դարձել է սեփականատեր ՎՏԲ բանկում:

Փաստորեն, ստացվում է, որ կամ ՀՀ ԿԲ-ն, իմանալով ՎՏԲ Բանկում Ադրբեջանի մասնակցության և Մաքսումով Շախմար Արիֆ Օգլիի ՎՏԲ Բանկի Վերահսկիչ Խորհրդում տնօրեն նշանակելու մասին, ոչ մի քայլ չի ձեռնարկել՝ դրանով օգնելով Ադրբեջանին տվյալներ ստանալ ՀՀ քաղաքացիների մասին, կամ, եթե ՎՏԲ Բանկն արհամարել է ՀՀ օրենսդրությունը և չի հայտնել այդ փոփոխությունների մասին, ապա ՀՀ ԿԲ-ն պետք զրկի ՎՏԲ Հայաստան բանկին լիցենզիայից:

Նույն շարքից