Գլխավոր Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Հունաստանում ոստիկանները և հրշեջները փորձել են ավանակին խորհրդարան մտցնել

analitik.am

Հունաստանի ոստիկանները, հրշեջ ու առափնյա ծառայության աշխատակիցներն ուրբաթ երեկոյան Աթենքում բողոքի ակցիա են անցկացրել, որի ընթացքում փորձել են խորհրդարան մտցնել ավանակի:

Աշխատակիցները այսկերպ դեմ են ատահայտվել կենսաթոշակային բարեփոխման ծրագրին, որով իրենք զրկվելու են կենսաթոշակի զգալի մասից:

RIA Novosti-ի փոխանցմամբ՝ Հունաստանի մայրաքաղաքի փողոցներ էր դուրս եկել մոտ հինգ հազար մարդ:

Նշվում է, որ ակցիայի մասնակիցները փոքր բեռնատար մեքենայով քաղաքի կենտրոն են տարել մի ավանակի: Կենդանու մեջքին պաստառ էին կախել, որի վրա վարչապետի, աշխատանքի նախարարի՝ կենսաթոշակային բարեփոխման ծրագրի հեղինակի, եւ ներքին գործերի փոխնախարարի լուսանկարներ էին փակցված եւ գրված էր «Պարոնայք, մեր ավանակային համբերությունը սպառվում է»:

Նույն շարքից