Հասարակություն 

Ստամբուլում տարեց հայ զույգին կապել են մահացու «խոզի կապանքով» ու հեռացել

analitik.am

Ստամբուլի Շիշլի թաղամասում տարեց հայ զույգի տուն մտած հանցագործները տունը թալանելուց հետո զույգին կապել են մահացու «խոզի կապանքով» ու հեռացել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Շիշլիում տարեց հայ զույգի տանը մաքրությամբ զբաղվող աշխատակիցը հերթական այցի ժամանակ տեսնելով, որ տան դուռը բացող չկա, զանգահարել է տարեց ամուսինների ազգականներին, ովքեր անմիջապես ոստիկանություն են հայտնել։

Դեպքի վայր մեկնած հրշեջները պատուհանից ներս են մտել եւ տեսել «խոզի կապանքով» կապված ամուսինների։  Պարզվել է, որ կապված  85-ամյա ամուսինը խեղդվել է, իսկ 79-ամյա կինը ծանր վիճակում է գտնվում։

Հիվանդանոց տեղափոխված տարեց հայ կինը պատմել է, որ տունը թալանել ու իրենց կապել են 3 տղամարդ։

Նույն շարքից