Գիտություն Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Քթի ձևը և բնավորությունը

analitik.am
Մարդու քթի ձևը կարող է շատ բան ասել նրա բնավորության մասին: Չնայած մեր օրերում շատերը դիմում են կոսմետիկ վիրահատության քթի չափերը փոխելու և առավել գեղեցիկ տեսք հաղորդելու համար, սակայն բոլոր դեպքերում կատարյալ է հենց այն ինչ տրված է բնության կողմից:
Եթե ցանականում եք մարդու մասին որոշ պատկերացում կազմել նայեք նրա քթին և փորձեք կռահել, թե նա ինչպիսին է իրական կյանքում, եթե իհարկե այն բժշկական միջամտության չի ենթարկվել:
1. Ուղիղ քիթ - նման քթի ձև ունեցող մարդիկ կարողանում են հմտորեն թաքցնել իրենց հույզերը, որի պատճառով սառը մարդու տպավորություն են թողնում: Նրանք ջանասեր են, հստակ գիտեն, թե ինչ են ուզում և հասնում են սահմանված նպատակներին: Ճգնաժամային իրավիճակներում նրանք կարող են դառնալ հուսալի ընկերներ: Սովորաբար նրանք ավելի հաջողակ են, քան մյուս մարդիկ: Մեծ ուշադրություն են դարձնում սեփական արտաքինին:
2. Փոսիկավոր քիթ -  նման քթով մարդիկ սովորաբար բարի են և անկեղծ: Նրանց հիմնականում լավատեսներ են, էներգիայով լեցուն,կենսուրախ, ունեն վառ երևակայություն: Հաճախ են ընկնում սիրային պատմությունների մեջ: Նրանց համար շատ կարևոր է զգալ ընկերների և ընտանիքի աջակցությունը: Նրանք աչքի չեն ընկնում կայունությամբ, և նույնիսկ խոսքի ընթացում կարող են շատ արագ մի թեմայից անցում կատարել մյուսին: Նրանք ունակ չեն ինչ-որ բանի համար պատասխանատվություն ստանձնել:
3. Հռոմեական քիթ - այս քթի ձև ունեցող մարդիկ ունեն բազմաթիվ դրական հատկանիշներ`ուժ, էներգիա: Որպես կանոն այս մարդիկ բնավորությամբ լիդերներ են, որոնք ունեն վերլուծող միտք: Նրանց համար խորթ է տաքարյունությունը, նրանք նախընտրում են ծրագրել իրենց բոլոր գործերը: Ֆորս մաժորային իրավիճակներում խուճապի չեն մատնվում: Նրանց հատուկ է “ձեռնոց նետելու” ունակությունը:
4. Արծվաքիթ - այս մարդիկ բավականին ինքնաբավ են, որոնք երբեք չեն ձանձրանա հպարտ մենակության մեջ: Նրանք այնքան մեծամիտ են, որ իրենց չի հետաքրքրում, թե ինչ են մտածում ուրիշները իրենց մասին: Նախընտրում են ապրել և վայելել կյանքը, ոչ թե ուրիշներին ինչ–որ բան ապացուցել:
Քթի ձևը վկայում է  նաև առանձին ժառանգական գծերի գերակշռության մասին:
Եթե քիթը դեպի աջ կողմն է ծռված, ապա ավելի շատ են մայրական ժառանգական գծերը, իսկ եթե ձախ` հայրական գծերը:

Նույն շարքից