Հայաստան Քաղաքականություն 

Հունվար ամսվա աշխատանքների ամփոփում Նոր Նորքում

analitik.am

Նոր Նորք վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ այսուհետ, ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանումների աշխատակիցները կատարված աշխատանքների վերաբերյալ պարբերաբար ներկայացնելու են հաշվետվություն:
Ամփոփելով հունվար ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը կարևորել է յուրաքանչյուրի համակարգված աշխատանքը և հորդորել լինել առավել հետևողական աշխատանքների արդյունավետ կազմակերպման, առաջադրված խնդիրներին և բնակչության բարձրացրած հարցերին լուծում տալու առումով:
Վարչական շրջանի ղեկավարը բաժինների աշխատակիցներին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ աշխատանքների ընթացքի առավել բարելավման համար:

Նույն շարքից