Հասարակություն 

Պորոշենկոյի որդին ծառայում է հակաահաբեկչական գործողության գոտում

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ավագ որդին՝ Ալեքսեյ Պորոշենկոն, գաղտնի մասնակցում է հակաահաբեկչական գործողությանը: Այս մասին հայտնում է «Վեստի» պարբերականը:

Վիննիցկի մարզային խորհրդի 29-ամյա պատգամավորը տանն է թողել 3-ամսական որդուն, կնոջը և գաղտնի գնացել կռվելու:

«Ալեքսեյը ծանուցագիրը ստացել է 4 շաբաթ առաջ: Հիմա նա ծառայում է պաշտպանության նախարարության ստորաբաժանումում, հակաահաբեկչական գործողության գոտում: Հնարավոր է՝ մարտիկների շրջանում նա այլ անուն-ազգանունով է ներկայանում»,- պարբերականին պատմել են Պորոշենկո ընտանիքի շրջապատում:

Պյոտր Պորոշենկոյի տեղեկատվական դեպարտամենտի ղեկավարը կտրականապես հրաժարվել է մեկնաբանել այս թեման: Հնարավոր է՝ անվտանգության նկատառումներով չի հաղորդվում, որ զորքում է ծառայում Ալեքսեյ Պորոշենկոն, նաև թե որտեղ է ստորաբաժանումը տեղակայված, ենթադրում է թերթը:

Նույն շարքից