Հասարակություն 

Ծեծկռտուք և դանակահարություն Փարաքարում. Կասկածյալը փախուստի է դիմել

analitik.am

Մարտի 7-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել 19-ամյա Վարդան Պ.-ն եւ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք, թոքի վնասումով»` 44-ամյա Արմեն Պ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 18.10-ին, ոստիկանության ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Փարաքար գյուղից բերման են ենթարկել 24-ամյա Սուրեն Ա.-ին, 24-ամյա Գեորգի Խ.-ին եւ 26-ամյա Սերգեյ Հ.-ին:

Պարզվել է, որ ժամը 16-ի սահմաններում վերջիններս նշված գյուղի դպրոցի դիմաց վիճաբանել են Վարդան Պ.-ի եւ վերջինիս հոր` Արմեն Պ.-ի հետ, որի ժամանակ նրանց հետ եղած չորրորդ անձը կտրող-ծակող առարկայով մեկական հարվածներ է հասցրել Վարդան եւ Արմեն Պ.-երին` պատճառելով վնասվածքներ:

Օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 26-ամյա Էմիլ Հ.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս եւ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է:

Նույն շարքից