Հասարակություն 

Քանաքեռ Զեյթունի քրեական հեղինակությունները հայտնվել են ոստիկանությունում

analitik.am

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քրեական հեղինակությունները մարտի 16-ին տարվել են ոստիկանության բաժին:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նրանց թվում են եղել նույն համայնքում հայտնի քրեական հեղինակություններ Կյաժ Արթուրը, Սեւոն եւ Գափոն:  Նրանց  բաժին տանելը եւս եղել է նախօրեին մեկնարկած «պրոֆիլակտիկ»  աշխատանքների շրջանակում:

Նշենք, որ  մարտի 15-ին ավելի քան հարյուր թաղային հեղինակություններ ու քրեական դեմքեր են տարվել Երեւանի տարբեր բաժիններ:

Ոստիկանության լրատվության ծառայությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էին, որ նման միջոցառումներ մշտապես իրականացվում են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից