Քաղաքականություն 

Միացյալ նահանգները համաձայն են, որ Ասադի ճակատագիրը որոշի Սիրիայի ժողովուրդը

analitik.am

ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ համաձայն է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագիրը պետք է որոշեն սիրիացիները, երեքշաբթի հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները, հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք համաձայն ենք այն բանի հետ, որ բանակցությունների նպատակը հանդիսանում է իշխանության քաղաքական փոխանցման պայմանների ստեղծումը»,- ասել է նա պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը Մոսկվայի հետ համաձայն է, որ սիրիացիները պետք է որոշեն Ասադի ապագան: Նրա խոսքերով` «անկասկած, դա պետք է որոշի Սիրիայի ժողովուրդը»:

Ընդ որում, Թոները ընդգծել է, որ Սիրիայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի մոտ մնում են անհամաձայնություններ:

Նույն շարքից