2018թ. սկսած գործածության մեջ կդրվեն նոր կանոններ, որոնք կարգելեն 16 տարեկանը չլրացած երեխաներին առանց ծնողների համաձայնության գրանցվել Facebook սոցկայքում: ria.ru-ն նշում է, որ նույն պահանջը վերաբերելու է նաև Twitter և Snapchat սոցկայքերին։
ԵՄ-ն ընկերություններից պահանջում է մինչև 2018թ. մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան 16 տարեկանից փոքր անձանց գրանցելու ու նրանց անունով հաշիվ բացելու համար ստանալ ծնողների համաձայնությունը կամ մերժումը:
Սոցկայքերում շատ ակտիվ են դեռահաս օգտատերերը, օրինակ՝ Բրիտանացի 12-17 տարեկան պատանիների 80 տոկոսը Facebook-ի օգտատեր է` չնայած, որ տվյալ կայքն արգելում է մինչև 13 տարեկան անձանց գրանցումը: