Հասարակություն Հիշում եմ և պահանջում 

Ցեղասպանությունների կանխարգելման մասին խոսելը ոչ միայն Հայաստանի իրավունքն ու պարտավորվածությունն է, այլև՝ աշխարհի

analitik.am

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը լուսաբանելու համար Հայաստան կժամանեն արտասահման լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։

Նրա խոսքով,  շուրջ 70-ից ավել արտասահմանյան լրատվամիջոց է հավատարմագրված, բոլոր լրագրողների համար պայմաններ են ստեղծված, կա ուղիղ հեռարձակում։

Վիգեն Սարգսյանի խոսքով, Ցեղասպանությունների կանխարգելման մասին խոսելը ոչ միայն Հայաստանի իրավունքն ու պարտավորվածությունն է, այլև՝ աշխարհի։

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շարքում կայացած առաջին համաժողովի մասնակիցները մեզ կոչ էին անում Հայաստանը դարձնել հարթակ՝ ցեղասպանության հանցագործությանն առերեսվող մարդկանց, խմբերի համար՝ պայքարելու հանցագործության կանխարգելման, զոհերի իրավունքների պաշտպանության համար։ Ողջ տարին լիքն էր բազմաթիվ իրադարձություններով, Հայաստանը փորձեց այս դերակատարումը ամրագրել»,- նշեց Վիգեն Սարգսյանը։

Նույն շարքից