Միջազգային 

«Աէրոֆլոտ»-ը հրաժարել է գերպահանջարկ ունեցող 13 միջազգային ուղղություններից

analitik.am

Ավիափոխադրող «Աէրոֆլոտ» ընկերությունն իր կամքով հրաժարվել է 13 միջազգային ուղղություններից, որոնք փոխանցվել էին իրեն շուկան լքած «Տրանսաէրո» ընկերության կողմից, հայտնել են ավիափոխադրող ընկերության մամլո ծառայությունից։ Արդյունքում դադարեցվելու են ուղղությունները՝ Մոսկվայից Նյու- Յորք, Մադրիդ, Մայամի, Սինգապուր՝ 7 չվերթ շաբաթական, Պալմա-Դե-Մայորկա, Հոնկոկնգ՝ 3ական չվերթ,  Խոշիմին, Կոկչետավ և Ուրալսկ, Տորոնտո և Հյուսթոն՝ 5ական, ինչպես նաև Ֆրանկֆուրտ՝ 14ական։ «Աէրոֆլոտ»-ի ղեկավարությունը հիշեցնում է, որ նախկինում ևս ունեցել է փորձ հրաժարվելու որոշ ուղղություններից, որպեսզի պահպանի մրցակցության կանոնները տվյալ դաշտում։

Նույն շարքից