Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Ես այդ գաղափարն իմ մեջ չեմ եփել.Գագիկ Մինասյան

analitik.am

Քառօրյա նիստերի  ժամանակ խորհրդարանում առաջարկ եղավ, թե անհրաժեշտ է զորացրվելիս զինվորների զինգրքույկներում նշել, որ վերջիններս մասնակցել են քառօրյա պատերազմի մարտական գործողություններին, ինչի համար էլ որոշակի արտոնություններ կստանան: Թեմայի մասին Analitik.am-ի թղթակիցը զրուցեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե որքանով է դա իրատեսական:

-Եթե օրենսդրական նախաձեռնությունը որպես այդպիսին շրջանառվի Ազգային ժողովում, բոլոր փաստաթղթերը հավաքվեն, կարծում եմ ամփոփ քննարկում տեղի կունենա և որոշում կկայացվի: Պետք է հասկանալ, որ այստեղ կարևոր է և Պաշտպանության նախարարության, և սոցիալական հարցերի նախարարության, և մեր համապատասխան հանձնաժողովների տեսակետերը:

Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ նման օրենսդրական նախաձեռնություն լինի Հանրապետական խմբակցության կողմից, խմբակցության պատգամավորն ասաց, որ չգիտի:

-Պարոն Մինասյան, ամիսներ առաջ ԱԺ-ն օրենք ընդունեց, որով սահմանին ծառայող զինվորների ստաժը կրկնակի է հաշվվում, հնարավո՞ր է այդ օրենքում փոփոխություններ կատարել և նման մոտեցում ցուցաբերել բոլոր զինվորների նկատմամբ, քանի որ օրինակ վերջին մարտական գործողություններին դժվար թե միայն սահմանին ծառայող զինվորները մասնակից դարձած լինեն:

-Նման օրենսդրական նախաձեռնություն չկա:

-Իսկ միգուցե Դուք հանդե՞ս գաք նման առաջարկով և խմբակցությունը քննարկման առարկա դարձնի հարցը:

-Նախաձեռնության հեղինակը պետք է այդ գաղափարն իր մեջ եփած լինի, ես այդ գաղափարն իմ մեջ չեմ եփել, համապատասխան փաստաթղթեր չեմ հավաքել, չեմ հասկանում, թե դա ինչպիսի խնդիրներ, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ կունենա:

Նույն շարքից