Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Բակո Սահակյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը քննարկել են քառօրյա պատերազմին առնչվող հարցեր

analitik.am

Մայիսի 3-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարևորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը և նրանց դերակատարությունը  մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման գործում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, թե Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ նախատեսվում էր նրա հանդիպումը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Նույն շարքից