Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանի և Արցախի իշխանությունները գործում են հաստատակամ ու վստահ. Լևոն Տեր-Պետրոսյան

analitik.am

Այսօր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի ներկա փուլին, մասնավորապես ասել է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները գործում են հաստատակամ ու վստահ:

«Կարծում եմ, իշխանությունները հանգիստ , զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը»,- ասել է  Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը,որի ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:

Նույն շարքից