Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ նավթագազային ոլորտում դեֆոլտների քանակը ռեկորդային է

analitik.am

Դեֆոլտի վիճակում գտնվող ամերիկյան նավթագազային ընկերությունների թիվը շարունակում է աճել ու արդեն հասել է ռեկորդային նիշերի, գրում է Financial Times–ը:

Fitch-ի տվյալներով, անցած տարվա ընթացքում սպեկուլյատիվ մակարդակի պարտքերով ամերիկյան նավթագազային ընկերությունների 13 տոկոսը սնանկացել է, չնայած մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 2 տոկոս: Վերջին երեք օրում իրենց սնանկ են հայտարարել ևս երկու ընկերություններ՝ Ultra Petroleum-ը և Midstates Petroleum-ը:

Վերլուծաբանների կանխատեսումներով, այս ցուցանիշը մինչև 2016-ի վերջը կարող է հասնել 20 տոկոսի: Invesco ընկերության փորձագետ Սքոթ Ռոբերթսը պարբերականին հայտնել է, որ դեֆոլտների թիվը շարունակելու է աճել, քանի որ շատ ընկերությունների կապիտալների կառուցվածքը թույլ չի տալիս նրանց աշխատել նավթի համար 45 դոլար գնի պայմաններում:

Նույն շարքից