Բլոգ Հասարակություն 

Իվետա Մուկուչյանը հյուրընկալվել է Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին

analitik.am

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանն ու ողջ հայկական պատվիրակությունը Ստոկհոլմում մայիսի 5-ին հանդիպում են ունեցել Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մրցույթի շրջանակներում իրականացված անելիքներին, ինչպես նաեւ առաջիկա քայլերին: Այս մասին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դեսպան Արտակ Ապիտոնյանը, ողջունելով ներկաներին, պատրաստակամություն է հայտնել յուրաքանչյուր հարցում աջակցել հայաստանյան պատվիրակությանը: «Չեմ կասկածում մեր սպասվելիք հաջողությանը, քանի որ այժմ հայաստանյան ելույթը ամենից քննարկվողների շարքում է: Իսկապես մեծ հաջողություններ եմ մաղթում Իվետային ինչպես մրցույթում, այնպես էլ կյանքում: Լիահույս եմ, որ Հայաստանը առաջին հորիզոնականներում կհայտնվի»,- նշել է Շվեդիայում ՀՀ դեսպանը:

Նույն շարքից