Հասարակություն Պատահարներ 

«ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակիցը՝ մահվան ելքով վրաերթի հեղինակ

analitik.am

Այսօր՝ մայիսի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 23-ամյա Հայկ Ստեփանյանը իր վարած Mercedes E 320 մակնիշի 89 QQ 989 համարանիշի ավտոմեքենայով Կասյան փողոցի թիվ 5 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, 51-ամյա Նունե Պապոյանին:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 ծառայություն, իսկ հետո դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանություն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի ճգնաժամային կառավարման օպերատիվ խումբը՝ Արտաշ Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը:

Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը:

Մանրամասները` shamshyan.com -ում:

Նույն շարքից