Գլխավոր Քաղաքականություն 

Ղարաբաղի հարցում Գերմանիայն ցանկանում է անել ավելին, քան՝ իր նախորդները. «168 ժամ»

analitik.am

«168 ժամ» թերթի զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը.

«Բուռն գործընթացներ են գնում հակամարտության կարգավորման հարցում։ Էական էր այն, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեխանիզմների ներդրման հարցը դրեց Գերմանիայի վրա։ Մեծ ճնշման տակ է հայտնվել Ռուսաստանը, որի հետևանքով դադարեցրել է զենքի վաճառքը Հայաստանին, երկրորդը Գերմանիային է հանձնել այս նախաձեռնությունը, Գերմանիան էլ հանդես է գալիս ողջ ԵԱՀԿ-ի օգտին, չէ՞ որ Սերժ Սարգսյանը ևս դիմել էր Գերմանիային, բողոքել, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, այսինքն բոլոր կողմերից թելերը գնում են դեպի Գերմանիա, և պարզ է, որ ԵԱՀԿ-ն ակտիվացնելու տարբեր վարկածներ են քննարկվում, բայց որոշակիություն դեռևս չկա:

Իր հերթին գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը հաստատել է, որ Գերմանիան լինելով ԵԱՀԿ նախագահող երկիր, ցանկանում է անել ավելին, քան իր նախորդները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից