Գլխավոր Հասարակություն 

Եվրամիությունը չի կարող միլիոնավոր փախստականներ ընդունել. Ժան-Կլոդ Յունկեր

analitik.am

Եվրամիության անդամ երկրները չեն կարող միլիոնավոր փախստականներ ընդունել, ԵՄ-ի հնարավորություններն այս հարցում սահմանափակ են, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

Այս մասին Յունկերը խոսել է Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների  խորհրդարանների խոսնակների մասնակցությամբ կոնֆերանսի ժամանակ՝ խնդրի լուծման համար ևս մեկ անգամ կարևորելով ԵՄ-Թուրքիա համաձայնագրի դերը, իսկ Թուրքիայի հետ համաձայնության գալ չի հաջողվում:

Սահմանափակ թվով փախստականների և ներգաղթյալների մասին Բրյուսելի և Անկարայի միջև ստորագրված համաձայնագիրն ուժի մեջ է մտել մարտի 20-ից: Դրա համաձայն, բոլոր այն փոխաստականներն ու ներգաթյալներ, ովքեր Թուրքիայի տարածքով հասնում են Հունաստան, եթե դա անում են անօրինական ճանապարհով, վերադարձվելու են թուրքական տարածք: Դրա փոխարեն ԵՄ-ն համաձայնվել է Թուրքիայից ընդունել սիրիացի փախստականներին՝ մեկը մեկի դիմաց:

Նույն շարքից