Քաղաքականություն 

Մենք մեծացնելու ենք մեր բարեկամների թիվը և փոքրացնելու ենք թշնամիների թիվը. Թուրքիայի վարչապետ

analitik.am

Թուրքիայի նոր վարչապետ Բինալ Յիլդիրիմը հայտարարել է, որ աշխատելու է իր երկրի բարեկամների թիվը մեծացնելու և թշնամիների թիվը փոքրացնելու ուղղությամբ:

«Տարածաշրջանում կատարվող իրադարձությունները մեծացնում են Թուրքիայի դերը և կարևորությունը: Մենք հասկանում ենք դա: Այս իրավիճակում մեր գործողությունները շատ պարզ են լինելու՝ մենք մեծացնելու ենք մեր բարեկամների թիվը և փոքրացնելու ենք թշնամիների թիվը»,-հայտարարել է Յիլդիրիմը Արդարություն և զարգացում կուսակցության նիստի ժամանակ:

Նույն շարքից