Հայաստանում ուժեղ քամիներ են սպասվում. ԱԻՆ

Հայաստանում ուժեղ քամիներ են սպասվում. ԱԻՆ

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 27-31-ը` առավելապես կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան է` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-30-ը կնվազի 3-4 աստիճանով: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Երևանում մայիսի 27-31-ը` առավելապես կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: