Հասարակություն 

Քննարկվել են Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին ընդունել է բարերար Ռալֆ Յիրիկյանին, համաշխարհային ներդրումների համար ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Հովիկ Մուսայելյանին եւ տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանին։

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպմանը քննարկվել են Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

Նախագահ Սահակյանը նշել է, որ մեր հանրապետության տեղեկատվական ոլորտի զարգացման գործում մեծ է Հայաստանի մասնակցությունը, ինչը հանդիսանում է բազմաթիվ ծրագրերի հաջող իրականացման կարեւոր գրավականը։

 

Նույն շարքից