Գլխավոր Քաղաքականություն 

Եվրամիությունը չպետք է հավատա Էրդողանին. Սերժ Սարգսյան. Bild

analitik.am

ԵՄ-ն ճիշտ կանի, եթե կուրորեն չհավատա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և ինքնուրույն լուծումներ գտնի միգրացիոն խնդիրը կարգավորելու համար: Այս մասին Bild-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, գրում է  dw.com-ը: Սարգսյանը հավելել է, որ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկում պետք չէ կապել ԵՄ-ի և Թուրքիայի միջև փախստականների հարցով համաձայնագրի օդում կախված մնալու հետ:

ՀՀ նախագահի խոսքերով, փախստականների հարցը լուծելուն ուղղված համաձայնագիրը ցանկացած դեպքում կանգնած է շատ բարակ ոտքերի վրա, քանի որ Թուրքիայի նման գործընկերոջ հետ շատ բարդ կլինի այն իրականացնել:

Լրագրողի այն հարցին, թե կարելի՞  է արդյոք հավատալ Թուրքիայի նախագահին, Սարգսյանն ասել է, որ ինքը չի կարող խոսել ԵՄ-ի փոխարեն, սակայն անձնական փորձից կարող է ասել՝ ոչ: ՀՀ նախագահի կարծիքով,  հենց Էրդողանն է արգելափակել Ցյուրիխի պրոտոկոլի վավերացումը թուրքական խորհրդարանի կողմից, իսկ այդ պրոտոկոլն  ուղղված էր հայ-թուրքական հարաբերությունները բարելավելուն

Նույն շարքից