Քաղաքականություն 

Երբ նախագահը արձակուրդ է մեկնում, պետական կառավարման համակարգը, կարելի է ասել, կազմալուծվում է. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին երկու շաբաթների պաշտոնական լրահոսին հետևելիս կարելի է կարծել, թե Հայաստանում պետական կառավարման համակարգը լուծարվել է: Ամեն դեպքում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում ոչ մի նախարար կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա չի մնացել:

Պաշտոնյաներից մնացել է միայն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը շաբաթը մեկ ինչ-որ մարդկանց իր մոտ է հրավիրում, նիստ անում և հեռանում: Իրականում այս երևույթը նորություն չէ: Ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանն արձակուրդ է մեկնում, պետական կառավարման ողջ համակարգը, կարելի է ասել, կազմալուծվում է:

Ու տպավորություն է, որ պաշտոնական լրատվությունը մեկ նպատակ է հետապնդում` Սերժ Սարգսյանին ցույց տալ, թե պաշտոնյաներից որն ինչ արեց: Իսկ եթե «շեֆը» տեղում չէ, ապա կարելի է աննկատ «ծլկել»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից