Հասարակություն 

«Սիլաչի» հյուրանոցի մոտակայքում սննդի օբյեկտ է այրվել

analitik.am

Սեպտեմբերի 1-ին, ժամը 06.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Սիլաչի» հյուրանոցի մոտակայքում, այրվում է սննդի օբյեկտ:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տ. Մեծի պողոտայի թիվ 9/4 հասցեում գտնվող «Արաշ» արագ սննդի կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.49-ին, մարվել՝ 06.59-ին:

Խոհանոցում այրվել են կենցաղային իրեր (մոտ 6 քմ):

Նույն շարքից