Հասարակություն 

Հարգանքի տուրք՝ Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին

analitik.am

Արցախի մայրաքաղաքում ԼՂՀ անկախության հռչակման 25-ամյակի առթիվ կազմակերպված տոնական միջոցառումների շրջանակում վաղ առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից մեկնարկել է քայլերթ՝ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության և արտերկրից ժամանած հյուրերի հետ այցելել է հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին:

Նույն շարքից