Քաղաքականություն 

Արա Աբրահամյանը Երևանում է. «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Նախընտրական փուլում ակտիվ քաղաքական գործունեության հայտ է ներկայացնելու ևս մեկ նոր ուժ՝ «Ազգային միասնություն» հասարակական շարժումը, որն արդեն մարզերում ունի բացված գրասենյակներ ու լուրջ աշխատանքներ է ծավալում։ Նշենք, որ այս կառույցը ստեղծել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով, մեր տեղեկությունների համաձայն, բավականին ակտիվ մասնակցություն է ունենալու առաջիկա ընտրություններին։ Ի դեպ, այս օրերին Արա Աբրահամյանը Երևանում է և փակ հանդիպում է ունենալու որոշ լրատվամիջոցների ղեկավարների հետ՝ իր քաղաքական ծրագրերի շուրջ որոշակի փակագծեր բացելու նպատակով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից