Հասարակություն 

Սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

analitik.am

Սեպտեմբերի 18-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1974 թ. ծնված Հարություն Գալստյանը, որը գիտակցության չգալով մահացել էր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ հանցագործությունը կատարել է 1982 թ. ծնված Արտակ Հ.-ն:
Սեպտեմբերի 20-ին Արտակ Հ.-ի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի /սպանություն/ 1-ին մասի մեղադրանքով:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Արտակ Հ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:

Նույն շարքից