Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին նշանակել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ղեկավար:
Պուտինը հույս է հայտնել, որ այն ընտրողները, ովքեր կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների ժամանակ իրենց ձայնը տվել են Նարիշկինին, ըմբռնումով կմոտենան դրան, որ վերջինս ստիպված է լինելու վայր դնել իր մանդատը: