Հոկտեմբերի 20-ին, ժամը 02.08-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես SLK» մակնիշի 79 OK 700 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հարակից ձորակում (3 մ), տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: