Քաղաքականություն 

Թուրքիայի և ԱՄՆ ԶՈւ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

analitik.am

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆաքրի Իշիկը բանակցություններ է անցկացրել Անկարայում այցով գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի հետ, հայտնում է  Anadolu-ն:

Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանային անվտանգությանը: Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում:

ԱՄՆ պաշտպանության նախարարը հանդիպելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Բինալի Յիլդիրիմի հետ:

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Թուրքիան հանդիսանում է ԻՊ-ի դեմ պայքարում միջազգային կոալիցիայի անդամ և Վաշինգտոնի ակտիվ գործընկերը:

Նույն շարքից